Հայաստանի հավաքականն արժանի հանդիպում անցկացրեց․Բլագոյա Միլեւսկի
Հայաստանի հավաքականն արժանի հանդիպում անցկացրեց, բայց փաստացի այս խաղում հաղթողը մենք էինք: Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլեւսկին՝ մեկնաբանելով իր գլխավորած թիմի տարած 2:0 հաշվով հաղթանակը Հայաստանի նկատմամբ:
«Շնորհավորում եմ իմ թիմին այս հաղթանակի համար: Հայաստանի հավաքականն արժանի հանդիպում անցկացրեց, մենք տեսանք, թե ինչի է ընդունակ Հայաստանն առանձին դրվագներում, բայց փաստացի այս խաղում հաղթողը մենք էինք:
Առաջին խաղակեսում պահ ունեցանք, որն իրացրինք, բայց VAR համակարգի միջոցով գոլը չգրանցվեց: Կլինեմ անկեղծ՝ առաջին խաղակեսում մեր խաղն այնպես չէր ստացվում, ինչպես պլանավորել էինք: Հայաստանի հավաքականը մեկ իրական պահ ունեցավ, բայց չիրացրեց: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկանք տակտիկական փոփոխություններով եւ կարողացանք հասնել մեր ուզած արդյունքին»,- ասաց Բլագույա Միլեւսկին:
C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։