ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքըՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Արտասահմանյան ակումբներումհանդես եկող ֆուտբոլիստներից արդեն Երևանում են Նարեկ Գրիգորյանն ու ԱրմենՀովհաննիսյանը: Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանանՀյուսիսային Մակեդոնիայում:

Հայաստանի Մ-21 հավաքականը մայիսի 30-ի գիշերը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայիմայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում հունիսի 2-ին կմրցիՀյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ: Հունիսի 4-ին մեր հավաքականը կվերադառնաԵրևան, որտեղ, համապատասխանաբար հունիսի 6-ին և 12-ին, երկու տնային հանդիպումկանցկացնի Ֆրանսիայի և Ուկրաինայի Մ-21 ընտրանիների հետ:

  • Կիսվել: