հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Լուկաս Սելարայանի, արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են:
 
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի հոկտեմբերի 5-ին և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը:

 

ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականն նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընալվի Ռումինիայի ընտրանուն։

  • Կիսվել: