Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացնում
Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները Ազգերի լիգայի Վրաստան - Հայաստան պատասխան հանդիպումից առաջ վերահաստատել են համատեղ հայտը։
«Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար:
Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում: