ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի երկու ներկայացուցիչ կմասնակցի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի երկու ներկայացուցիչ կմասնակցի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ օրերս միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում։

73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը նշում է, որ մեծահասակների կազմում առաջին անգամ է միջազգային մրցաշարի մասնակցելու. «Մարտական եմ տրամադրված։ Շատ լավ ենք նախապատրաստվել, կարելի է ասել՝ իմ ուզած մարզավիճակում եմ։ Մարզումներիս մեթոդիկան չի փոխվել, ամեն մրցաշարի համար կենտրոնացնում եմ ողջ ուժերս, ինձ համար բոլոր մրցաշարերն էլ հավասարապես կարևոր են։ Լարվածություն չկա, տրամադրվածությունն օր օրի մեծանում է, հավատում եմ իմ ուժերին»։
 
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին:

  • Կիսվել: