ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստները կմասնակցեն խոշոր մրցաշարերի

Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստները կմասնակցեն խոշոր մրցաշարերի

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդների հավաքականը հուլիսի 8-20-ը նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում ՌԴ Տուապսե քաղաքում՝գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:

Հավաքականի անդամներ Արտակ Թորոսյանը և Արտյոմ Ղալեչյանը հավաքից հետո կմասնակցեն Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին։

Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը կմեկնեն Կոնգո, որտեղ կմասնակցեն Կինշասա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի IX խաղերին։

  • Կիսվել: