հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Մինսկում

Հայաստանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Մինսկում

Հայաստանի 11 բռնցքամարտիկ մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ էր հանել հիմնականում  երկրորդ համարներին։ 

Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) անցկացրեց չորս հաղթական մենամարտ և գրավեց առաջին տեղը: Նրա թիմակիցներից  54 կգ քաշային Հենրիխ Սահակյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Հենրիկ Չխրիկյանը (86 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Մինչև տարեվերջ, հնարավոր է,  Արթուր Բազեյանը  (57 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մասնակցեն  Դուբայում  նախատեսված  «Ադամանդե գոտի»  անվանումով  միջազգային  հեղինակավոր մրցաշարին: 

  • Կիսվել: