հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

 Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար:
Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

  • Կիսվել: