երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ԵԱ

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ18 հավաքականը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ԵԱ

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին տուրում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 75-45 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր երեկոյան Կոսովոյի թիմի հետ: B ենթախմբում ընդգրկված է նաև Ալբանիայի հավաքականը:

  • Կիսվել: