ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

2022 թվականի ամռանը կկայանա Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա նոր գլխավոր մարզչի՝ Հարություն Եսայանի ղեկավարությամբ: Եսայանը մարզել է մի շարք մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցել են միջազգային մրցաշարերի և գրանցել լավ արդյունքներ:

Նրա գլխավորությամբ «Լես Ֆոքսիս» թիմը դարձել է կանանց Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթող: 2022 թվականից գլխավորում է «Մեդ Ֆոքսիս» ակումբը, որը մասնակցել է Կովկասյան լիգային:

Տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում:

  • Կիսվել: