շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

 
Նշվում է, որ հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի: Իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:
Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն 26 ֆուտբոլիստներ.
 
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
 
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»
 
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
 
Հարձակվողներ
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)

  • Կիսվել: