ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի թիմերի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

Դարպասապահներ՝

Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան – «Վան»
Անատոլի Այվազով – «Վան»

Պաշտպաններ՝

Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Կիսապաշտպաններ՝

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան – «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան – «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ՝

Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ

Մի քանի ֆուտբոլիստ տարբեր պատճառներով չի կարողացել միանալ հավաքականին։

Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։

Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում:

  • Կիսվել: