երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է:

ՀՖՖ-ից հայտնում են, որ այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս:https://tickets.ffa.am/ կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր: 

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր տոմսերի վաճառքը սկսելու մասին, սակայն բազմաթիվ երկրպագուներ սոցիալական ցանցերում բողոքում են, որ չեն կարողանում տոմս քնել համակարգում առկա խնդիրների պատճառով։ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի 20:00-ին:

  • Կիսվել: