ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստան-Լատվիա․ առաջին խաղակեսից հետո

Հայաստան-Լատվիա․ առաջին խաղակեսից հետո

Այսօր Երևանում Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում հյուրընկալել է Լատվիայի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո Ալեքասանդր Պետրակովի գլխավորած թիմը Նաիր Թիկնիազյանը խփած գոլի շնորհիվ հաղթում է 1։0 հաշվով։

«Հանրապետականի» լեփ-լեցուն տրիուբունաների ներքո խաղի հենց սկզբից Հայաստանի հավաքականը տիրեց խաղային նախաձեռնությանը։ 5-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը խաղադաշտի կենտրոնում ստանալով գնդալը հասավ մրցակցի տուգանայինի մատույցնեց, որտեղից կատարած հարվածը շեղ ստացվեց։

Առաջին կեսի միջնամասում Հայաստանի հավաքականն ուներ տարածքային բացահայտ առավելություն, սակայն պակասում էին վտանգավոր պահերը։ 28-րդ րոպեին հյուրերը վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին, սակայն Գեորգի Հարությունյանը սառնասիրտ գործեց սեփական տուգանայինում։

31-րդ րոպեին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ «Բոկա Խունիորսի» հարձակվողի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ լեհական «Պոգոնի» հարձակվող Վահան Բիչախչյանը։

36-րդ րոպեին Դաշյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Նաիր Թիկիզյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին։

Մեր ընտրանին հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով՝ Չանչարևիչ, Մկրտչյան, Հարոյան, Հարությունյան, Թիկնիզյան, Իվու, Սպերցյան, Դաշյան, Սելարայան, Ռանոս, Բրիասկո։

  • Կիսվել: