երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստան - Ֆարերյան կղզիներ․ խաղից առաջ (ուղիղ)

Հայաստան - Ֆարերյան կղզիներ․ խաղից առաջ (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի 5-րդ տուրում կընդունի Ֆարերյան կղզիների հավաքականին։ Թիմերը դուրս են եկել նախավարժանքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հրապարակել էր մեկնարկային կազմը։

Հայաստան. Օգնյեն Չանչարեւիչ, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Էդգար Սեւիկյան, Լուկաս Սելարայան, Վահան Բիչախչյան, Արթուր Միրանյան։

Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում  կմեկնարկի 21:00-ին։

 
 

  • Կիսվել: