Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում
Սուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։
Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։