Հայ շախմատիստները առաջատար են Դուբայում ընթացող միջազգային մրցաշարում
Դուբայում շարունակվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 6 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:
Մրցաշարի «B» խմբում Դավիթ Բաղդասարյանը ունի 5 միավոր և կիսում է 3-4-րդ հոդիզոնականները:
Առաջատարների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր և Համլետ Անտոնյանը՝ 4 միավոր։