հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ շախմատիստները՝ 100 ուժեղագույնների շարքում․ ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը

Հայ շախմատիստները՝ 100 ուժեղագույնների շարքում․ ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը:

100 ուժեղագույնների շարքում մեր երկրի ներկայացուցիներից 4-ի անուններն են․ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 53-րդը, Շանթ Սարգսյանը՝ 89-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը 97-րդը։

Լևոն Արոնյանը, ով հիմա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 15-րդ տեղում է։ Աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

 

  • Կիսվել: