երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայ շախմատիստներից 3-ը առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

Հայ շախմատիստներից 3-ը առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Էմին Օհանյանը պարտվել է։

2 տուրից հետո 2-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք տեղ են զբաղեցնում առաջատարների թվում:

1,5-ական միավոր են վաստակել Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 1 միավոր, Էմին Օհանյանը՝ 0,5:

Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է շուրջ 300 շախմատիստ, կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:

  • Կիսվել: