երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Սեպտեմբերի 10-ին և 11-ին Մոսկվայում անցկացվեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաև հայ սամբիստներ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

1980 թվականից հեղինակավոր այս մրցաշարը կրում էր «Խառլամպիևի գավաթ» անունը, սակայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի որոշեց «վերականգնել արդարությունը» և այն կոչեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ» անունով, քանի որ Անատոլի Խառլամպիևից բացի, մարզաձևի հիմնադիրներն են նաև Վասիլի Օշչեպկովը և Վիկտոր Սպիրիդոնովը:
Այս անգամ մրցաշարին մասնակցում էր 250 մարզիկ՝ 13 պետությունից:

Մեր սամբիստներից, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

  • Կիսվել: