ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում

Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում

Գինեսի ռեկորդների Գիրքը պաշտոնապես հաստատել է հայ մարզիկ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը:

Մանվելը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ավելի վաղ, նման ռեկորդ սահմանել էր դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լին, փոխանցում է armsport-ը:
 
Մամոյանն ապրում է Մոսկվայում, ֆիթնես մարզիչ է, և այս պահին Գինեսի Գրքի 8-ակի ռեկորդակիր: Առաջին ռեկորդը Մամոյանը գրանցել է 15 տարեկանում: Մամոյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում. այստեղ արդեն 10 տարեկանում սկսվել է զբաղվել ձյուդոյով, ըմբշամարտով և սպորտային մարմնամարզությամբ:
 
Առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է 22 տարեկանում:

  • Կիսվել: