շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ մարմնամարզիկները Մյունխենում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Հայ մարմնամարզիկները Մյունխենում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Հայ մարմնամարզիկները վաղվանից կսկսեն պայքարը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարից առաջ մասնակցել են գլխավոր մարզմանը։

Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը՝ մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:

Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը:

  • Կիսվել: