կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ լողորդները և ԱՊՀ խաղերի մասնակից այլ թիմեր այցելել են «Բրեստի ամրոց- հերոս» հուշահամալիր

Հայ լողորդները և ԱՊՀ խաղերի մասնակից այլ թիմեր այցելել են «Բրեստի ամրոց- հերոս» հուշահամալիր

ԱՊՀ երկրորդ խաղերին մասնակցող Հայաստանի լողի ընտրանու անդամներ և մի շարք այլ երկրներ հավաքականներ այցելել են «Բրեստի ամրոց-հերոս » հուշահամալիր:  

Բրեստում մեկնարկում են ԱՊՀ երկրորդ խաղերի լողի մրցումները: Հայաստանի հավաքականը և ևս 10 այլ երկրների հավաքականներ, այդ թվում՝ պատվիրակության անդամներ, այցելել են  «Բրեստի ամրոց-հերոս » հուշահամալիր:

Մասնակից պատվիրակություններին է ներկայացվել հուշահամալիրի պատմությունը, իսկ շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են կառույցին:

Բրեստում լողի մրցաշարին մասնակցող պատվիրակությունները մի շարք այլ շրջայցեր կունենան քաղաքի այլ տեսարժան վայրերում:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:  ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

  • Կիսվել: