շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների հանդիպմանը քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր

ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների հանդիպմանը քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր

ՌԴ մայրաքաղաքում օրերս տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարությունների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպում-քննարկում: Անդրազգային բնույթի, այդ թվում` կիբեռհանցագործությունների դեմ պայքարին առնչվող քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներ։

Վարդան Վարդանյանը ներկայացրել է կիբեռհանցագործությունների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը, դրա դեմ պայքարում մշակված գործիքակազմը և դրական փորձը։ Նա ընդգծել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ անդամ պետությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ։

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվել են նաև մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները։

  • Կիսվել: