կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայ երկրպագուները երթ են անցկացրել Ռիգայում

Հայ երկրպագուները երթ են անցկացրել Ռիգայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ են անցկացրել Ռիգայում Ազգերի լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ՝ Լատվիայի արվեստի ազգային թանգարանի մոտից հասնելով «Սկոնտո» ստադիոն։

FAF շարժման անդամները վերահաստատել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջը։

Լատվիա - Հայաստան հանդիպումը Ռիգայում կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։

Ազգային թիմի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հրապարակել է մեկնարկային կազմը։

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Վարազդատ Հարոյան, Սոլոմոն Ուդո, Սերգեյ Մուրադյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։

  • Կիսվել: