շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում

Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Իր փայլուն մենամարտերի շարքը շարունակում է 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Կիսաեզրափակչում նա մրցել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչ այս կիսաեզրափակչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։  Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։

Եզրափակչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլուհի Սերենա Մալիի հետ։

  • Կիսվել: