կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե մեդալ են նվաճել Հունաստանում

Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե մեդալ են նվաճել Հունաստանում

Հայաստանի բռնցքամարտիկները չորս ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։

Հայ բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

 

  • Կիսվել: