Հայ աթլետները մեդալներ են նվաճել Իրանում
Աթլետիկայի Հայաստանի անդամները մասնակցել են Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է ոսկե մեդալակիր 3.48,17 րոպե արդյունքով։
5000 մետր վազքում նա 14.40,12 րոպե արդյունքով գրավել է երկրորդ տեղը։
Արտաշատցի Գոռ Հովակիմյանը եռացատկում ցույց է տվել 15,72 մետր, հեռացատկում՝ 7,41 մետր և երկու դեպքում էլ դարձել է արծաթե մեդալակիր։
Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել հունիսին Սլովենիայի Մարիբոր քաղաքում նախատեսված Եվրոպայի թիմային առաջնությանը։