շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաշիվն արդար չէր. կարող էինք այդքան գոլ բաց չթողնել. Կապառոսը՝ Գերմանիայի դեմ խաղի մասին

Հաշիվն արդար չէր. կարող էինք այդքան գոլ բաց չթողնել. Կապառոսը՝ Գերմանիայի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 10-րդ տուրում Գերմանիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Բարդ խաղ էր ու հոգեբանորեն մենք այն վիճակում չէինք Մակեդոնիայից կրած պարտությունից հետո: Սակայն թիմը կարողացավ հավաքվել: Կարծում եմ՝ խաղի հաշիվն արդար չէ, քանի որ կարող էինք այդքան գոլ բաց չթողնել:

Խաղում էինք մի թիմի դեմ, որն Աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից է:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցեցին ընտրական փուլին: Եվ իսկապես ուզում եմ շատ մեծ խոսքերով շնորհավորել այդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր մարզասերներին:  Այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք ԱԱ-ում հայտնվելու տեսական հնարավորություն ունեինք:

Պայքարեցինք շատ զորեղ մրցակիցների դեմ ու գրեթե մինչև վերջ ամբողջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարող ենք հայտնվել ԱԱ-ում»,- ասել է Խոակին Կապառոսը, գրում է Armsport.am-ը։

  • Կիսվել: