Հարոյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար. նա շատ կօգնի մեր ազգային հավաքականին. Եղիշե Մելիքյան
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Fastex Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (0:2) խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի մասին։
«Հարոյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Այժմ լավ մարզավիճակում է գտնվում, և վստահ եմ, որ շատ կօգնի մեզ ու մեր ազգային հավաքականին։ Մենք գիտենք, որ նա լիդեր է, նա ունի բնավորություն։ Հենց դրա համար էլ նրան վստահեցինք ավագի թևկապը և վստահ ենք, որ իր փորձով շատ կօգնի մեզ»,– Մելիքյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հարոյանը «Փյունիկ» է վերադարձել այս տարվա հունվարին՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբից։
Աղբյուրը`ArmSport.am