կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարոյանը խզել է պայմանագիրը «Աստանայի» հետ

Հարոյանը խզել է պայմանագիրը «Աստանայի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը:

«Համաձայնագիրը նախատեսված էր երկար ժամկետով, սակայն Հայաստանի հավաքականի ավագն այլևս չի խաղա ղազախական ակումբում»,- գրել է Հովհաննիսյանը:

Ղազախական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ գործում է ևս մեկ մրցաշրջան, սակայն «Աստանա»-ն մտադիր է զգալիորեն երիտասարդացնել թիմը:

 

  • Կիսվել: