ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով: Արարողությունը կկայանա վաղը, գրում է 1lurer.am-ը:  

Նշենք, որ դեռևս նախորդ տարի ապրիլին՝ Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ, քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը:
 
Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:
 

  • Կիսվել: