ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին

Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին

«Բնականաբար, երեխաները չեն կարող հեռախոսը օգտագործել ոչ ուսումնական նպատակով։ Եվ դա կարծում եմ թե՛ մեր քաղաքապետարանի գործընկերներին է պարզ, թե՛ մեր նախարարությանը… Իսկ Մաշտոցի մասով՝ ես բոլորին կուզեմ հանգստացնել. սեպտեմբերին մենք արդեն կունենանք այբբենարաններ, որտեղ այդ տեղեկատվությունը հասանելի կլինի թե՛ թվային միջավայրում, և թե՛ թղթային տարբերակով»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա պարզաբանել է, որ դպրոցներում հեռախոսների արգելքը վերաբերում է ժամանցային օգտագործմանը, իսկ ուսումնական նպատակներով, ուսուցչի ցուցումով, դրանք կարող են կիրառվել։ Ինչ վերաբերում է դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը միայն QR կոդով ներկայացնելու քննադատությանը, նախարարը ընդունել է դիտողությունը և խոստացել, որ նոր տպագրվող գրքերում Մաշտոցի պատկերն ու տեղեկությունը կլինեն նաև թղթային տարբերակով։

Հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ՝ ստորև։

  • Կիսվել: