Հանրապետականը ցնծում է․ Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Լատվիային
Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 2։1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։
Առաջին կեսի միջնամասում Հայաստանի հավաքականն ուներ տարածքային բացահայտ առավելություն, սակայն պակասում էին վտանգավոր պահերը։ 28-րդ րոպեին հյուրերը վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին, սակայն Գեորգի Հարությունյանը սառնասիրտ գործեց սեփական տուգանայինում։
31-րդ րոպեին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ «Բոկա Խունիորսի» հարձակվողի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ լեհական «Պոգոնի» հարձակվող Վահան Բիչախչյանը։
36-րդ րոպեին Դաշյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Նաիր Թիկիզյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին։
Երկրորդ խաղակեսը նույնպես ակտիվ սկսեցին հայ ֆուտբոլիստները։ 49-րդ րոպեին Հայաստանի թիմի վտանգավոր գրոհը չեզոքացրեց մրցակցի դարպասապահը։
62-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 5 րոպե անց հյուրերը հեռվից կատարած հարվածով հավասարեցրին հաշիվը։
81-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սերոբյանը աջ եզրով հիանալի անցում կատարեց, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստի փոխանցումից հետո գրոհը շարունակություն չունեցավ։
89-րդ րոպեին Իբվուի հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում։ Նշանակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։
Այսպիսով, Հայստանի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում 2-րդ անընդմեջ հաղթնակը տարավ։
Մեր ընտրանին հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով՝ Չանչարևիչ, Մկրտչյան, Հարոյան, Հարությունյան, Թիկնիզյան, Իվու, Սպերցյան, Դաշյան, Սելարայան, Ռանոս, Բրիասկո։