հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

 

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:

15-ամյա Համլետ Մանուկյանը կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվեց: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում ( 17 տարին լրացած) օղակների վարժության եզրափակիչում Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր:

Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Ավելի վաղ Անթալիայում Հայաստանը երկու մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում: 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձել  էր երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատչյանը՝ փոխչեմպիոն:

Քիչ անց տեղի կունենա զուգափայտի  վարժության եզրափակիչը, որտեղ տիտղոսի համար կպայքարի այս վարժության Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը:

Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:

 
 

  • Կիսվել: