երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Համաշխարհային օլիմպիադա․ 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4-րդն է

Համաշխարհային օլիմպիադա․ 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4-րդն է

Երեկ ավարտվեցին արագ շախմատի առցանց համաշխարհային օլիմպիադայի 4-6-րդ տուրերը։

 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4,5-1,5 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն, 5-րդ տուրում մեր հավաքականը պարտվեց Ղազախստանի հավաքականին ( 2,5-3,5), իսկ 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի ընտրանու հետ (3-3), փոխանցում է armsport-ը։
 
Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ղազախստանի հավաքականը (12 միավոր):
 
Այսօր կկայանան եզրափակիչ 3 տուրերը։

  • Կիսվել: