կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն է,  Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն է, Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն։

Բրոնզե մեդալը տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Պավել Խադասերիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Հայտնել էինք նաև, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 196 կգ արդյունքով։

  • Կիսվել: