ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին․ Մալխաս Ամոյան

Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին․ Մալխաս Ամոյան

Աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն Մալխաս Ամոյանն հաղթանակը նվիրել է հայ և եզդի ազգերին։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․ «Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։
Շնորհակալ եմ բոլորին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»։

Հիշեցնենք, որ Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։

Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ ։

  • Կիսվել: