երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սիրելի շիրակցիներ, հարգելի ֆուտբոլասերներ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ:

Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:

Շնորհավորում ենք մեր մարզչին նշանակման առթիվ, մարզչական նոր շտաբին մաղթում ենք հաջողություն ու հաղթական ընթացք»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Գյումրիի թիմը գլխավորում էր Էդգար Թորոսյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել։ IDBANK ՀՊԼ 4-րդ տուրից հետո «Շիրակն» ունի 3 միավոր։

  • Կիսվել: