շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը առաջատարների թվում է․ Yerevan open

Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը առաջատարների թվում է․ Yerevan open

Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները, որոնցում կենտրոնականը 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Մամիկոն Ղարիբյանը սևերով 27-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ, ռուսաստանցիներ Ալեքսեյ Գոգանովն ու Սերգեյ Լոբանովը ևս ոչ-ոքի խաղացին:

5,5 միավոր ունեցող վերը նշված 4 շախմատիստներին միավորներով հավասարվեցին հնդիկ Գուպտա Սանկալփը, իրանցիներ Արման Հակեմին և Ամիռեզա Փուրամեզանալին: Այսպիսով` 7 շախմատիստներ, այդ թվում` Մամիկոն Ղարիբյանը կիսում են 1-7 տեղերը։

5-ական միավորով 7 առաջատարներին հետապնդող 7 շախմատիստների թվում են նաև Տիգրան Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կկայանա մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը:

  • Կիսվել: