շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գուրգեն Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում չկարողացավ մեդալ նվաճել

Գուրգեն Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում չկարողացավ մեդալ նվաճել

Մինչև 20 տարեկան ազատոճային ըմբիշների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականին բրոնզե երրորդ մեդալը կարող էր բերել Գուրգեն Սիմոնյանը, որը 97 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտեց վրացի Նիկա Պանցուլալայի հետ։
Համառ պայքարում հաղթանակ տոնեց վրացի ըմբիշը 5։2 հաշվով։
 
Մրցումների վերջին օրը՝ հուլիսի 2-ին, Հայաստանի հավաքականն ունի երաշխավորված չորս մեդալ, քանի որ Լևիկ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանն ու Կնյազ Իբոյանը հանդես են գալու եզրափակիչում։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքումհունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:

  • Կիսվել: