հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է իսպանական միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է իսպանական միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթ է ունեցել իսպանական միջազգային մրցաշարում:

 Իսպանիայում կայացած «Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր կիսեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորների շնորհիվ գրավեց երկրորդ հորիզոնականը:  Մրցաշարի հաղթողը Ֆրանսիան ներկայացնող Խուլես Մուսարդն էր, ով հավաքեց  8 միավոր:

«Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստներ:

  • Կիսվել: