երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում երկրորդ խաղային օրվանից հետո Ուեսլի Սոյի հետ կիսում է 2-3-րդ տեղերը: 
 
Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը Ֆաբիանո Կարուանան է։

Առաջին խաղային օրը Լեւոն Արոնյանը հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ Նոդիրբեկ Աբդուսատորովին եւ միանձնյա առաջատարն էր: 

Օգոստոսի 13-ին կանցկացվեն արագ շախմատի վերջին 3 խաղափուլերը: Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։

Մրցաշարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանաը, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը,  Սամուել Շանկլանդը եւ  Գրիգորի Օպարինը։

  • Կիսվել: