հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ինդոնեզիայում այսօր մեկնարկել է սամբոյի պատանիների և երիտասարդների 2025 թ․ աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Պատանիների 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ երիտասարդների 58 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել է եզրափակիչ, ուր ոսկե մեդալի համար կպայքարի տաջիկ մարզիկի հետ։

  • Կիսվել: