ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գնացել էի ոսկու հետևից, բայց չստացվեց, ամեն դեպքում, ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք․ Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի ԱԱ-ն

Գնացել էի ոսկու հետևից, բայց չստացվեց, ամեն դեպքում, ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք․ Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի ԱԱ-ն

Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրեց՝ մեծահասակների աշխարհի առաջնություններում իր առաջին մեդալը նվաճելով։ 102 կգ քաշայինների պայքարում Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Սամվել Գասպարյանը 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան և Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն։ Ասում է՝ այս անգամ էլ Կոլումբիա էր մեկնել ոսկու հետևից, բայց ինչ-ինչ պատճառներով բավարարվեց բրոնզով․ «Աշխարհի առաջնությանը ներկայացել էի շատ լավ մարզավիճակով։ Գնացել էի ոսկու հետևից, բայց չստացվեց ․․․ մի կողմից՝ ուժեղ մրցակցություն, մյուս կողմից՝ մրցավարական վրիպումներ»,- ArmSport-ի հետ զրույցում խոստովանում է 25-ամյա ծանրորդը։
 

Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրեց՝ մեծահասակների աշխարհի առաջնություններում իր առաջին մեդալը նվաճելով։ 102 կգ քաշայինների պայքարում Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Սամվել Գասպարյանը 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան և Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն։ Ասում է՝ այս անգամ էլ Կոլումբիա էր մեկնել ոսկու հետևից, բայց ինչ-ինչ պատճառներով բավարարվեց բրոնզով․

«Աշխարհի առաջնությանը ներկայացել էի շատ լավ մարզավիճակով։ Գնացել էի ոսկու հետևից, բայց չստացվեց ․․․ մի կողմից՝ ուժեղ մրցակցություն, մյուս կողմից՝ մրցավարական վրիպումներ»,- ArmSport-ի հետ զրույցում խոստովանում է 25-ամյա ծանրորդը։
Գասպարյանի խոսքով՝ ԱԱ-ում մրցակցությունը բավական թեժ է եղել, բայց ինքն ավելիին էր պատրաստ․ «Պոկում վարժության երկրորդ մոտեցումը կատարելուց հետո կփոխեինք խաղաքարտերը։ Արդյունքներս ինձ չեն գոհացնում, քանի որ պատրաստ էի ավելի շատ բարձրացնելուն։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք։ Այս մեդալն առաջին քայլն էր դեպի Փարիզի Օլիմպիական խաղեր։ Կփորձեմ հետագայում էլ ավելի լավ պատրաստվել, որպեսզի ոչ մի վրիպում չլինի մրցահարթակում»։

  • Կիսվել: