Գիմնազիադա․ Հայ շախմատիստների արդյունքները Բահրեյնում
Հայ շախմատիստները հոկտեմբերի 25-ից 29-ը մասնակցում են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադային, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը:
Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Միլենա Գասպարյանը և Ալվարդ Ստեփանյանը։
5 խաղափուլից հետո Էրիկ Գասպարյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը ունեն 4 միավոր:
Միլենա Գասպարյանը 5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ Ալվարդ Ստեփանյանը ունի 3 միավոր։