չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիայի դեմ խաղում դաշտ դուրս գալու դեպքում Մխիթարյանը 90-րդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի կազմում

Գերմանիայի դեմ խաղում դաշտ դուրս գալու դեպքում Մխիթարյանը 90-րդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի կազմում

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա-Հայաստան խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում կանցկացնի 90-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կանցկացնի իր 40-րդ հանդիպումը:
Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ:

Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են:

  • Կիսվել: