հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Գերմանիան հաղթեց Հունգարիային և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը

Գերմանիան հաղթեց Հունգարիային և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Հունգարիային։

Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցաշարի տանտերերի։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան։ Ի դեպ, Մուսիալան առաջին ֆուտբոլիստն է, ով երկու գոլ է խփել Եվրո-2024-ում։ Նա աչքի էր ընկել նաև առաջին տուրի Շոտլանդիայի հետ խաղում։
 

Հանդիպման 67-րդ րոպեին Նագելսմանի թիմի առավելությունը կրկնապատկեց Գյունդողանը։

Այս խաղից հետո Գերմանիան 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։

  • Կիսվել: