ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղասահքում մեծահասակների մրցումների մասնակիցների տարիքային շեմը կբարձրանա

Գեղասահքում մեծահասակների մրցումների մասնակիցների տարիքային շեմը կբարձրանա

Չմշակավազորդների միջազգային միության (ISU) Կոնգրեսում հավանության է արժանացել գեղասահքի, շորթ-տրեկի եւ չմշկավազքի մեծահասակների մրցումների մասնակիցների տարիքային շեմի փուլային բարձրացումը։

Այժմ մեծահասակների մրցումներին թույլատրվում է մասնակցել 15 տարեկանից։ Հաջորդ մրցաշրջանում կթույլատրվի 16 տարեկանից, իսկ 2024-2025 թվականների մրցաշրջանից մասնակիցների նվազագույն տարիքը կլինի 17։

Հիշեցնենք, որ նախորդ երեք Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականից թիմային չեմպիոն են դարձել 15-ամյա Յուլյա Լիպնիցկայան ու 15-ամյա Կամիլա Վալիեւան, մենասահքի անհատական չեմպիոններ՝ 15-ամյա Ալինա Զագիտովան ու 17-ամյա Ալինա Շչերբակովան։

  • Կիսվել: