ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գեղասահքի Ակոպովա- Ռախմանին զույգը լավագույն տասնյակում է․ պատմական արդյունք

Գեղասահքի Ակոպովա- Ռախմանին զույգը լավագույն տասնյակում է․ պատմական արդյունք

Պրահայում անցկացվող առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հանդես է եկել «Միլիոնատերը ետնախորշից» օսկարակիր հայտնի ֆիլմի երաժշտության ներքո։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող և Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը կարճ ծրագրում գրավել էր 8-րդ տեղը։

«Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։

Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,- նշում են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։ 

 

 

  • Կիսվել: